«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Փաշինյանը Սաութգեյթի պես «հարիֆ» չէ․ ինչպես հեռացնել Նիկոլին մեր պետության վրայից

Փաշինյանը Սաութգեյթի պես «հարիֆ» չէ․ ինչպես հեռացնել Նիկոլին մեր պետության վրայից
17.07.2024 | 14:35

Անգլիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հրաժարական է տվել՝ համարելով, որ պարտությունից հետո ճիշտը հեռանալն է ու հավաքականի համար նոր էջ բացելը։

Սաութգեյթի համար պարտություն է այն, որ Անգլիայի հավաքականը երկու անգամ անընդմեջ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ ու երկու անգամ էլ դարձել փոխչեմպիոն։

Սաութգեյթին կարելի է քննադատել, որ, թիմում ունենալով այդպիսի բարձրակարգ ֆուտբոլիստներ, չի կարողացել չեմպիոնություն նվաճել։ Բայց, մյուս կողմից էլ, Անգլիայի հավաքականի համար աննախադեպ է 2 անգամ իրար հետևից Եվրոյի եզրափակիչ հասնելը։

Ամեն դեպում, Սաութգեյթը հրաժարական տվեց, քանզի դա ժամանակակից աշխարհի ու Արևմուտքի խաղի կանոնն է։

Իրեն արևմտամետ ներկայացնող Նիկոլ Փաշինյանը ձախողել է ամեն ոլորտում, հանձնել Արցախը, դարձել է հազարավոր զոհերի պատճառ, հանձնում է Հայաստանի տարածքները, մեր երկրի գոյությունը դրել է հարցականի տակ, բայց չի հեռանում։ Այն թեզը, թե, իբր, ինքը պատերազմում պարտվելուց հետո հրաժարական է տվել, դեմագոգիա է։ Ինքը մնացել է աթոռին ու ամբողջությամբ օգտագործել վարչական և այլ տիպի ռեսուրսները՝ վերարտադրվելու համար։

Եթե Նիկոլը Սաութգեյթի դավանած արժեքների կրողը լիներ (տնաբույծ «արևմտամետները» այդպես են իրենք իրենց ներկայացնում), ապա առնվազն հրաժական կտար ու կհեռանար (արժանապատվություն ունենալու դեպքում՝ ինքնասպան կլիներ)։ Բայց Նիկոլը Սաութգեյթթի պես «հարիֆ» չէ, որ աղքատությունն իր ու իր շրջապատի գրպանում հաղթահարելու ընթացքում թողնի ու հեռանա։

Նիկոլը հո «հարի՞ֆ» չէ, որ պետության հաշվին ապրելու իր երազանքը կիսատ թողնի։ Ինքը կառչած է աթոռից նաև այն պատճառով, որ վախենում է Սաակաշվիլու կողքին հայտնվելու հեռանկարից։ Ինքը գիտի, թե ինչեր է արել ու վախենում է։ Վախը բռնելու համար ակնկալիքների պայքար պետք է մղել՝ մի կողմ դնելով աջափսանդալային քաղաքական միավորներն ու բաժակաճառային դատարկաբանությունները։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 8840

Մեկնաբանություններ